Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վերականգնվել են վնասվածքներից։ Այս մասին գրում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ֆուտբոլիստներն էլ հասանելի կլինեն Սաուդյան Արաբիայում կայանալիք Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությանը։ Ավելին, հաղորդվում է, որ Խամեսը հնարավոր է պատրաստ լինի նաև հունվարի 4-ին կայանալիք «Խետաֆեի» հետ հանդիպմանը։
Վնասվածքներից շարունակում են ապաքինվել Մարկո Ասենսիոն, Լուկաս Վասկեսն ու Էդեն Ազարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած Էդեն Ազարի ապաքինումը լավ է ընթանում, այնուամենայնիվ «Ռեալը» ռիսկի չի դիմի ու չի ներառի նրան Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։