«Արագածի» հարձակվող Ալեն Կարապետյանը փորձաշրջան է անցնում Ուզբեկստանի «Նասաֆ» թիմում:
Կարապետյանը արդեն իսկ 2 ստուգողական հանդիպման է մասնակցել՝ յուրաքանչյուր խաղում խփելով մեկական գոլ:
Ուզբեկական թիմում Ալենի մնալ-չմնալու հարցը որոշվելու է առաջիկայում:
Ալեն Կարապետյանը «Գանձասար-Կապանի» սան է, «Արագած» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում խփել է 15 գոլ:
«Նասաֆը» Ուզբեկստանի ավարտված առաջնությունում 7-րդ հորիզոնականն է զբաղեցրել: