Հայաստանի ազգային հավաքականի և «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերային արժեքը բավականին աճել է:
Հայտնի Transfermarkt-ը թարմարցրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները և նոր, թարմացված տրանսֆերային արժեքներով Հայաստանի ազգային հավաքականի ու դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերը աճել է 150 հազար եվրոյով և կազմում է 600 հազար եվրո:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը համարվում է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը` 25 միլիոն եվրո