«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին շարունակում է մնալ ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը տրանսֆերային շուկայում։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Transfer Window Podcast-ին, սենեգալցի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը» և անձամբ վերջիններիս նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Հաղորդավար Յան ՄաքԳարին ևս նշել է, որ լսել է Արտետայի՝ Կուլիբալիին ձեռք բերելու ցանկության մասին։
Նախկինում Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։