«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է հարձակվող Անտուան Գրիզմանի մասին։
«Մենք շատ գոհ ենք նրանից։ Անտուանը միայն ռմբարկու չէ։ Նա շատ է աշխատում թիմի համար։ Կարող եմ ասել, որ Գրիզմանը թիմին օգնում է ոչ միայն գրոհելիս այլ նաև պաշտպանվելիս»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Le10Sport-ը։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Անտուան Գրիզմանը 2019 թվականի ամռանը «Աթլետիկոյից» տեղափոխվել է «Բարսելոնա»։