Le Figaro ն հայտնում է, որ «Ռոմայի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
«Լիոնը» մտադիր է վարձակալել կիսապաշտպանին մինչև մրցաշրջանի ավարտը: Միևնույն ժամանակ, «Ռոման»կվճարի Պաստորեի աշխատավարձի մի մասը: Ներկայումս ֆուտբոլիստը յուրաքանչյուր մրցաշրջանում վաստակում է մոտ 4 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զենիթը» հետաքրքրված է Պաստորեի ծառայություններով: