«Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան հրապարակել է իր մարզչական շտաբը։
Ֆրեդրիկ Յունբերգը, ով կատարում էր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները, մնալու է Արտետայի մարզչական շտաբում։ Բացի Յունբերգից շտաբում են նաև Ալբերտ Սթույնվեյբերը, Սթիվ Ռաունդը և Կանա Պավոնը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Արսենալը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, ում ժամանակավորապես փոխարինեց Ֆրեդրիկ Յունբերգը։
Միկել Արտետան նշանակվեց օրեր առաջ։