Բուլղարիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիմիտար Բերբատովը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում կկարողանա պայքարել Չեմպիոնների լիգան հաղթելու համար:
«Երբ խոսքը գնում է թիմի ընտրության մասին, որը կարող է ամբողջ ճանապարհը անցնել Չեմպիոնների լիգայում, դուք ուշադրություն եք դարձնում «Յուվենտուսին» և Ռոնալդուին, ինչպես նաև «Լիվերպուլին», որը կպաշտպանի տիտղոսը: Սրանք հիանալի թիմեր են:
Բայց, անկասկած, բոլորը կհետևեն «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ» հանդիպմանը:
Դժբախտաբար, այդ թիմերից մեկը դուրս կգա 1/4 և Չեմպիոնների լիգան կմնա առանց աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի», — մեջբերում է Բերբատովին Mirror-ը: