Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր չէ նոր ֆուտբոլիստների ձեռք բերել։ Այս մասին գրում է Marca պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թիմում վստահ են, որ վերջին խաղերում գոլային երաշտը շուտով ավարտվելու է ու գոլերը գալու են։ Մադրիդում ավելի շատ բան են սպասում Գարեթ Բեյլից ու Լուկա Յովիչից։ Ուելսցին ընդամենը երկու գոլ է խփել, Յովիչը՝ մեկ։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբում անհամբերությամբ են սպասում նաև Էդեն Ազարի վերադարձին, ու հետ գալով՝ թիմը ավելի ուժեղ կդառնա հարձակման գծում։
Ամեն դեպքում բացառված չէ, որ «Ռեալից» հունվարին հեռացող ֆուտբոլիստներ լինեն։ Մասնավորապես, խոսքը Մարիանո Դիասի մասին է, ով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի րոպե չի խաղացել։