«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է համաձայնության հասնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ։
Sky Sports-ը հայտնում է, որ 27-ամյա դանիացին հրաժարվում է երկարաձգել լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը։
Պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս ձմեռ 25 միլիոն ֆունտ վճարել Էրիկսենին ձեռք բերելու համար։
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության 14 խաղերում կիսապաշտպանը 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։