Արմավիր քաղաքում տեղի ունեցած վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճել է ՖԻՄԱ-ն, որը եզրափակչում 3:0 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երրորդ տեղի համար խաղում ԽՄՕՄՄ-ը 3:1 հաշվով ուժեղ է գտնվել ՃՇՀԱՀ-ից: Մրցաշարին մասնակցել է նաև «Գյումրին»:
Մրցաշարի լավագույն վոլեյբոլիստներ են ճանաչվել Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ), Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ), Անդրանիկ Մոսոյանը (ԲԿՄԱ), Աշոտ Բալաբեկյանը (ՖԻՄԱ), Ռազմիկ Հակոբյանը (ՖԻՄԱ):
Հաղթող թիմին պարգևատրել է ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը, իսկ մրցանակակիրներին՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: ՀՎՖ-ն նաև նվերներ է հանձնել Արմավիր քաղաքի նախկին վոլեյբոլիստներին: