Խավիեր Տեբասը վերընտրվել է Լա լիգայի նախագահի պաշտոնում, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ Տեբասը Լա լիգայի նախագահի միակ թեկնածուն էր և ընտրությունները անցել են առանց մրցակցության: Տեբասը կշարունակի իր գործունեությունը ևս 4 տարի:
Հիշեցնենք, որ 57-ամյա Տեբասը, որը երրորդ անգամ է հաղթում նախագահի ընտրություններում: Նա Լա Լիգան գլխավորում է 2013 թվականից:
Ամիսներ առաջ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) Խավիեր Տեբասին կոչ էր արել հրաժարական տալ Լա Լիգայի նախագահի պաշտոնից՝ ֆեդերացիայի դեմ ներկայացված մի շարք դատական հայցերից հետո:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի և Տեբասի միջև մի քանի կոնֆլիկտ է եղել։ Տարաձայնություններ են առաջացել հանդիպումների ժամանակացույցի, ինչպես նաև Լա Լիգայի խաղերը այլ երկրներ տեղափոխելու նախորդ փորձերի համար։