Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-18:00-ն տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը` լրագրողների և գրանցված ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկությունը:
Քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կավարտվի ժամը 18:00-ին, որից հետո կամփոփվեն նաև SMS քվեարկության արդյունքները, և կհայտարարվի լավագույնների տասնյակը:
Հիշեցնենք` Տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվելուն 25 մարզիկ է հավակնում:
Քվեարկության կարգը կարող եք վերհիշել այստեղ: