Քրիս Սմոլինգը, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, կարծես թե, որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է II Tempo-ի լրագրող Ֆրանկո Բյաֆորան, Սմոլինգը չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա ցանկանում է մնալ «Ռոմայում»։
Անգլիացի ֆուտբոլիստը պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման միայն թե մնա «Ռոմայում»։ ՄՅՈւ-ն Սմոլինգի համար 20 միլիոն եվրո է ուզում, սակայն հռոմեացիները ցանկանում են ավելի քիչ գումարով նրան ձեռք բերել։
Սմոլինգը հանդես է գալիս «Ռոմայում» 2019 թվականի ամռանից։