Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է 2020 թվականի անելիքների մասին։
«Չեմպիոնների լիգան պետք է լինի մեր նպատակը, սակայն ես գիտեմ մեր մրցակիցների ուժի չափը։ Ես նաև գիտեմ, որ մրցաշարը անցկացվում է դուրս մնալու սկզբունքով ու մեծ է ռիսկի գործոնը»,-Սարիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
«Յուվենտուսը» «Ինտերի» հետ Ա սերիայում կիսում է առաջին հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսի» մրցակիցը ֆրանսիական «Լիոնն» է։