«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն խոստովանել է` իր համար դժվար է գոլ խփել Իտալիայի առաջնությունում.
«Կրիշտիանուն վերջերս կայացած խաղից հետո խոստովանեց, որ պաշտպանությունում խաղի առումով սա աշխարհի ամենաբարդ առաջնությունն է: Նա ասել է, որ ամենուր գոլեր է խփել, բայց Ա Սերիայում դա անելն ամենաբարդն է: Եվ եթե Կրիշտիանուն նման բան է ասում, ուրեմն դա իսկապես պետք է լինի»,- Լուկակուի խոսքերն է փոխանցում New York Times-ը:
Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 14 խաղի է մասնակցել: Պորտուգալացի հարձակվողը 10 գոլ է խփել և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հարկ է նշել, որ սա 34-ամյա հարձակվողի վատագույն ցուցանիշն է վերջին 10 տարում: