Մոսկվայի «Սպարտակի» բրազիլացի հարձակվող Պեդրո Ռոշան վարձավճարով հանդես կգա «Ֆլամենգոյում», հաղորդում է Jogo-ն:
Ռոշան մինչև 2020 թվականի ավարտը կանցկացնի բրազիլական ակումբում, որից հետո «Ֆլամենգոոն» կարող էգնել նրա տրանսֆերը:
Հիշեցնենք, որ «Ֆլամենգոն» Բրազիլիայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողն է:
Բացի այդ, բրազիլական թիմը մասնակցեց Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչին՝ պարտվելով Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին» (0:1):