ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում»։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, մինչ Սիմեոնեի թիմի հետ նախնական համաձայնության հասնելը Կավանիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է եղել նաև Թուրինի «Յուվենտուսը»։
32-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է գալիք ամառ ու նա պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։