Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որն ավելի վաղ հայտարարել է ՀՖՖ նախագահի ընտրություններում Արմեն Մելիքբեկյանին աջակցելու մասին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ ձախողումների դեպքում առաջիններից կլինի, որը կբարձրաձայնի այդ մասին.
«Ֆուտբոլը էն բնագավառն է, որ հաղթողներին դատում են, էն էլ ոնց! Մելիքբեկյանի թիմը պետք է գիտակցի` ինչ պատասխանատու ոլորտ է ստանձնել և առաջ տանի այն, այլապես մնացածի նման անխուսափելիորեն վայր կդնի իր պաշտոնը:
Ես միշտ ասել եմ, որ չեմ աջակցում աջակցելու համար այլ, ամենամեծ պատճառը նրանումն էր, որ հին ուժեր կային ու ուզում էին ռևանշի հասնել!
Եթե ձախողումներ լինեն առաջիններից կլինեմ, ով քննադատական խոսք կասի:
Ամեն դեպքում լավատես եմ և մաղթում եմ այս նոր համակարգին բարգավաճ ժամանակաշրջան! Հաջողություն եմ մաղթում Արմեն Մելիքբեկյանին և իր թիմին»,- գրել է Լևոն Պաչաջյանը: