Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին նշել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին 2007- ին կարող էր հայտնվել Մոսկվայի «Սպարտակում», տեղեկացնում է Vesti.ru-ն:
«Մենք զրուցեցինք Կավանիի գործակալի հետ և պայմանավորվեցինք, որ Էդիսոնը փորձաշրջան կանցնի մոսկովյան ակումբում: Նա արդեն հավաքել էր իրերը, որպեսզի Ուրուգվայից ժամաներ Մոսկվա, բայց գործարքին խառնվեց իտալական «Պալերմոն»:
Նրան զանգահարեցին իտալիայից և այնպիսի պայմաններ առաջարկեցին, որ Էդիսոնը միանգամից համաձայնեց: Կարծում եմ ՝ Կավանիին վախեցրեց նաև ռուսական ձմեռը: Նա տաք կլիմայի էր սովոր և չէր կարող համակերպվել այլ միջավայրի հետ»,- ասել է Տրաբուկին:
Հիշեցնենք, որ Կավանին հետագայում խաղաց «Նապոլիում», ապա 2013 տեղափոխվեց ՊՍԺ: