«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը Sky Sports-ի հետ զրույցի բլից հարցեր բաժնում պատասխանել է, թե որ ֆուտբոլիստները ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից։
«Դավիդը (Սիլվա/խմբ․) և Ֆերնանդինյոն»,-ասել է Մահրեզը։
Դեռևս հուլիսին Դավիդ Սիլվան հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»։ Ֆերնանդինյոյի հեռանալու մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել։
Թե՛ Սիլվայի, թե՛ Ֆերնանդինյոյի պայմանագրի ժամկետները գալիք ամառ լրանում են։