Խավի Մարտինեսը բաց կթողնի Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկային հանդիպումները, հաղորդում է Sport Bild-ը:
«Բավարիայի» կենտրոնական պաշտպանը «Վոլֆսբուրգի» հետ խաղում (2:0) վնասվածք ստացավ և փոխարինվեց առաջին կեսի վերջնամասում:
Իսպանացին աջ ազդրի վնասվածք է ստացել, որի բուժման համար 6 շաբաթ կպահանջվի:
Հիշեցնենք, որ 31-ամյա Մարտինեսը այս մրցաշրջանում մասնակցել է Բավարիայի 16 հանդիպման:
Մյունխենյան ակումբը Բունդեսլիգայում անցկացրել 17 հանդիպում՝ վաստակելով 33 միավոր: Թիմը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 4 միավորով զիջելով առաջատար «Լայպցիգին»: