Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Զոհրապ Եգանյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել`
«Եթե Ադրբեջանն ունենար Հենոյի մակարդակի ճանաչված ու սիրված համաշխարհային աստղ, ապա նրա արձանը կանգնեցված կլիներ Հեյդար Ալիևի արձանի կողքին դեռևս կենդանության օրոք, նա կլիներ Ադրբեջանի հերոս ու Իլհամն իր աղջիկներից մեկին կնության կտար նրան:
Եկեք գնահատենք այն, ինչ ունենք, հակառակ պարագայում եկեք ֆիքսենք, որ ունենք ՀՀ քաղաքացի աշխարհահռչակ ընդամենը մեկ հայ, բայց մեզ դա էլ է շատ»,- գրել է Եգանյանը:
Հիշեցնենք` Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, երեկ հայտարարել էր, որ ՀՖՖ-ում խոսակցություններ են եղել Մխիթարյանին հավաքական չհրավիրելու վերաբերյալ: