Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան որոշել է, որ Ֆրեդրիկ Յունգբերգը կմիանա իր մարզչական շտաբին, հաղորդում է Daily Mail-ը:
«Մենք խոսեցինք և որոշեցինք, որ Ֆրեդին պետք է այս ակումբին: Կարծում եմ, որ Յունգբերգը մեծ օգուտ կտա մեզ: Նա գիտի ֆուտբոլիստներին, գիտի ակումբի պատմությունը:
Վստահ եմ ՝ Յունգբերգը դեռ շատ օգուտ կտա «Արսենալին»»,- նշել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Միկել Արտետան 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։