51-ամյա ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովը կարող է գլխավորել Երևանի «Արարատը»: Այս մասին հայտնի է դարձել Sport24-ին:
Կոլիվանովի վերջին աշխատավայրը եղել է Մոսվկայի «Տորպեդոն», որտեղ նա աշխատել է 2017 թվականի հունիսից սկսած: Մոսկվացիները 2018/19 մրցաշրջանի արդյունքներով ՖԱԼ-ին մասնակցելու իրավունք են ստացել` Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի Կենտրոն գոտու առաջին հորիզոնականը զբաղեցնելով:
Կոլիվանովը աշխատել է նաև «Ուֆայում», Ռուսաստանիվաստակավոր մարզիչ է:
Գլխավորել է նաև Ռուսաստանի պատանեկան հավաքականը, որի հետ 2006 թվականին դարձել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների չեմպիոն: 2008-ից 2012 թվականներին եղել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը:
Երևանի «Արարատը» ԲԽ-ի 15 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: