Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իտալական ակումբը, հաղորդում է Sky Italia-ն:
«Ինձ վստահում են այստեղ: Դա շատ կարևոր հանգամանք է ֆուտբոլիստի համար:
Գիտեմ, որ շատերն են հետաքրքրվում իմ ծառայություններով, բայց ես չեմ մտածում այդ ամենի մասին»,- նշել է իտալացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» պատրաստվում է գնել Սենսիի տրանսֆերը:
Հավելենք, որ իտալացի ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել «Բարսելոնան»: