Global.espn-ը հայտնում է, որ չինական հեռուստատեսությունը ցուցադրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը «Էվերթոնի» և «Արսենալի» միջև (0:0), քանի որ լոնդոնյան թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի եղել լոնդոնցիների հայտացուցակում:
Ավելի վաղ սոցցանցերում ֆուտբոլիստը դատապարտել էր Չինաստանում ույգուրերի նկատմամբ ճնշումը և մեղադրում մահմեդականներին`այս խնդրի լուծման համար ոչինչ չձեռնարկելու մեջ:
Օզիլի դիտողությունների պատճառով չինացիները հրաժարվել էին հեռարձակել «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը (0:3):