Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլևը Sport24.ru-ին ասել է, որ ինքը սատարում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և MMA մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի միջև մենամարտի նախաձեռնությանը:
«Պետք է անցկացվի մենամարտ բռնցքամարտի կանոնների համաձայն: Ռամզան Ախմատովիչը [Կադիրովը] զբաղվել է բռնցքամարտով և սիրում է այն: Ես պատրաստ եմ աջակցել և կազմակերպել այս մենամարտը», — ասել է Կրեմլևը:
Դեկտեմբերի 21-ին, Կադիրովը Instagram-ի իր էջում հայտարարել է, որ պատրաստ է «վարպետության դաս դաս տալ» Եմելյանենկոյին ՝ ըստ ՄՄԱ-ի կամ բռնցքամարտի կանոնների: «Մեր մարզական աշխարհում այմ նորաձև է ձեռնոց նետել Ալեքսանդրին՝ մենամարտելու համար: Ես նույնպես որոշեցի դա անել», — բացատրել է նա:
Եմելյանենկոն, ով նոյեմբերի վերջին անցկացրեց հաղթական մենամարտՌուսաստանի կրկնակի չեմպիոն Միխայիլ Կոկլաևի դեմ՝ բռնցքամարտի կանոնների համաձայն, դեռևս իր պատասխանը չի տվել:
«Մարտահրավեր նետիր Եմելյանենկոյին» Ֆլեշմոբը հասել նաև իմ ընկեր Ռամզանին», — ասել է մարտիկը: