ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովի ընթացքում հանդես գալով ելույթով՝ դիմեց ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներին, որոնք մասնակցելու են ՀՖՖ նախագահի ընտրություններին․
«Պետք է ելույթս նվիրված լիներ ֆուտբոլային տեսլականին, սակայն մյուս թեկնածուն և իր թիմը կեղծ օրակարգ ձևավորեցին: Սլաքներն ուղղել են դեպի քաղաքական դաշտ: Ամեն ինչ փոխվել է, օրեցօր փոփոխվում է իրավիճակը:
Բացառիկ հնարավորություն կար` լինելու այս հրաշալի խաղի տերը, բայց եղավ այն, ինչ եղավ: Խնդրում եմ` մոտենալով քվեատուփին` կատարել խղճով ընտրություն: Շնորհակալ եմ իմ կողքին կանգնած բոլոր մարդկանց: Կյանքը շարունակվելու է: Բոլորիդ աչքերին եմ նայում, եկեք ֆուտբոլը փրկենք:
Բարձրագույն խմբի գրեթե բոլոր թիմերն ինձ հետ են: Մենք մի ընտանիքի պես կաշխատենք»,- նշեց Թովմաս Գրիգորյանը։