«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամռանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն, հաղորդում է Le 24 Sport-ը:
Փարիզյան ակումբը հետաքրքրված է կատալոնացի մասնագետով, ով ՊՍԺ-ի ղեկավարների կարծիքով կարող է օգնել ակումբին հաջողությունների հասնել եվրոպական ասպարեզում:
Հաղորդվում է, որ Գվարդիոլան կարող է ՊՍԺ հրավիրել Չավիին: «Բարսելոնայի» լեգենդը կդառնա Գվարդիոլայի օգնականը:
Հիշեցնենք, որ Չավին այժմ գլխավորում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սադը»: