«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է կատալոնական թիմում իր ապագայի մասին: Ըստ լուրերի, կիսապաշտպանը մոտ է ակումբը լքելուն:
«Ես չեմ մտածում իմ ապագայի մասին, հատկապես հիմա, երբ արձակուրդում եմ: Իմ գործակալը լուծում է այդ խնդիրները:
Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ «Բարսելոնայում»: Տեսնենք, թե ինչ է կպատահի, երբ վերադառնամ: Ես որոշում չեմ կայացնում խաղալ, թե ոչ, բայց ամեն դեպքում, ես միշտ կօգնեմ «Բարսային»,- մեջբերում է Վիդալին barcablaugranes-ը: