ՀՖՖ գրասենյակում շարունակվում է արտահերթ ժողովը։
ՀՖՖ նախագահի ընտրությունից առաջ 2 թեկնածուները խոսքի իրավունք ստացան։
Արմեն Մելիքբեկյանը իր խոսքը սկսեց Ժոզե Մոուրինյուից և Մարկ Տվենից մեջբերումներով։ Պորտուգալացի մասնագետը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր վրա նետված քարերով կարելի է արձան կառուցել․ Մելիքբեկյանն ասաց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իր վրա նետված քարերից անգամ բնակարան կարելի է կառուցել․
«Համակարգը փոխվելու կարիք ուներ: Նախկին համակարգը պետք է հեռանա։ Համաձայն եմ պարոն Գրիգորյանի հետ, որ անձերի խնդիր չկա, խոսքը համակարգային է:
1.3 տարի աշխատել եմ ՀՖՖ-ում, ունեցել ենք նախկին համակարգի հակազդեցությունը: Չստացվելու համար մի կողմը մեղավոր չէ: Առաջարկում եմ կառուցողական մոդել: Բոլոր հանդիպումները լուսաբանվելու են:
Հավասարաչափ հիմքեր ունենալու համար կարևոր է Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը: Թանկ հաճույք լինելը չի համապատասխանում իրականությանը: Ակումբները ունակ են որոշել բոլոր հարցերը: Պրոֆ. լիգայի ստեղծումը մեր հրամայականն է: Հանդիպել եմ մեր ֆուտբոլի վետերանների հետ: Պետք է ստեղծենք արհմիություն, որը կզբաղվի վետերան և կարիերան նորավարտ ֆուտբոիստների խնդիրներով:
Իմ հարցազրույցների ընթացքում նշել եմ, որ բաց լինելը կարևոր է: Մարդկանց մեջ ներդրում անելը, կրթական ծրագրերը առաջնային են: Հուսամ, որ համագործակցության ընթացքում կլուծենք ծառացած խնդիրը: ՀՖՖ նախագահի պաշտոնը ինքնանպատակ չէ. ես հավակնում եմ այս պաշտոնին` չունենալով անձնական շահ: Ֆուտբոլում սկսել եմ որպես գնդակներ մատակարարող երեխա, եղել եմ ֆուտբոլային լրագրող և վստահ եմ, որ կարող եմ ծառայել հայկական ֆուտբոլին. ես անչափ սիրում եմ այս մարզաձևը: