«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է «Ուոտֆորդից» կրած պարտությունից հետո.
«Մենք դանդաղ սկսեցինք խաղը: Առաջին խաղակեսը շատ, շատ վատ էր երկու թիմերի համար էլ: Երբ անընդմեջ երկու գոլ ես բաց թողնում, աշխատանքն ավելանում է: Ամեն ինչ լավ էր, բայց այս լիգայում հարկավոր է միավոր չկորցնել: Հաշվի առնելով, թե ինչպես էինք խաղում, մենք արժանի չէինք հաղթելու: Մենք չափազանց դանդաղ էինք, գնդակով և առանց դրա: Եթե չօգտագործեք Ձեր հնարավորությունները, ապա կպատժվեք: Նրանք օգտագործեցին իրենց հնարավորությունները, իսկ մենք՝ ոչ:
Ինչ վերաբերում է Դե Խեայի սխալին, ապա ամեն ինչ կարգին է, քանի որ նման սխալներ երբեմն լինում են»,-ասել է Սուլշերը: