Անգլիայի Պրեմիերի Լիգայի 18-րդ տուրում կայացած «Տոտենհեմ»-«Չելսի» խաղում «Տոտենհեմի» ֆուտբոլիստ կորեացի Սոնը Ռուդիգերի նկատմամբ կոպիտ խաղի պատճառով հեռացվեց խաղադաշտից:
Գլխավոր մրցավարը նման որոշում կայացրեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Սոնի համար այս հեռացումը օրացուցային տարվա ընթացքում երրորդն էր: Այս ցուցանիշով Սոնը մրցաշարի պատմության մեջ հավասարվեց Դիոն Դաբլինին: