Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Ուոտֆորդը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հյուրընկալեց ու հաղթանակ տոնեց: Առաջին խաղակեսում թիմերը խփած գոլերով աչքի չընկան: Երկրորդ խաղակեսի 5-րդ ու 9-րդ րոպեներին Սարն ու Դինին 2 գնդակ խփեցին ու ապահովեցին իրենց թիմի հաղթանակը: Առաջին գոլի դրվագում կոպտագույն սխալ թույլ տվեց Դե Խեան:
«Յունայթեդը» հերթական անգամ ապացուցեց, որ հետնապահների դեմ խաղերում անհույս տեսք ունի:
Երեքամսյա դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Պոլ Պոգբան: Ֆրանսիացին փոխարինման մտավ 64-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ուոտֆորդը» 12 միավորով կշարունակի եզրափակել աղյուսակը, իսկ Սուլշերի թիմը 25 միավորով 8-րդ տեղում է: