Հռոմի «Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Լսել եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են ՝ Չինաստանում, Արգենտինայում, Ռուսաստանում, բայց այս պահին դա ինձ չի հուզում:
Վայելում եմ ֆուտբոլը աշխարհի լավագույն քաղաքներից մեկում: Հռոմն իմ սրտում է»,-ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Հավելենք, որ 31-ամյա Պաստորի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Զենիթը»: