Իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերը պատմել է «Բարսելոնայում» անցկացրած իր ժամանակահատվածի մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Ցավով եմ հիշում այդ ժամանակները: Ես քրտնաջան մարզումներ էի անցկացնում, բայց ինձ հնարավորություն չէին տալիս, չէին վստահում ինձ: Հասկանում եմ, որ կատալոնական ակումբում խաղում էին գերաստղեր, սակայն, պետք էր մյուս ֆուտբոլիստներին էլ հնարավորությաուն տալ:
Այդուհանդերձ, ես չեմ ափսոսում այդ ժամանակահատվածի համար: Դա շատ օգտակար փորձություն էր, որը ես կարողացա անցնել»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ալկասերը երկու մրցաշրջան է անցկացրել կատալոնական ակումբում (2016-2018): Լա Լիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: