«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անգլիական Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղից առաջ հաստատել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստների ձեռք չի բերի.
«Գիտեմ, որ «Տոտենհեմը» մտադիր չէ շատ գումարներ ծախսել հունվարին: Արդյոք վշտացա՞ծ եմ. ընդհանրապես ոչ: Գիտեի այդ մասին, ինձ միանգամից հայտնեցին: Ամեն ինչ պարզ էր, ակումբի ծրագրերը բյուրեղի պես պարզ են, և դա ինձ ուրախացնում է: Ինձ դուր է գալիս, որ այստեղ ոչ մի անակնկալ չկա:
Կարիք չկա, որ մենք 300 մլն ֆունտ ծախսենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հունվարին ինձ նոր ֆուտբոլիստներ պետք չեն»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
ԱՊԼ-ի 18-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-«Չելսի» խաղը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Լոնդոնի «Տոտենհեմ» մարզադաշտում: