«Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կարծիք է հայտնել Ա Սերիայի հերթական տուրի՝ «Ռոմայի» հետ խաղից հետո հեռացվելու մասին (1:4).
«Ֆիորենտինայի» երկրպագուներն ավելիին են արժանի: Այս առումով կասկած չկա: Այս ակումբի երկրպագուները միշտ իմ սրտում կլինեն:
Մի քանի սխալներ են թույլ տրվել: Իմ կողմից, իմ շտաբի, ֆուտբոլիստների կողմից: Բայց, հավանաբար, միայն ես չէ, որ սխալներ եմ թույլ տվել: Բայց ոչ ոք չհարցրեց, թե ես ինչ եմ ցանկանում: Մրցաշրջանի համար ոչ մի խնդիր չէր դրվել: Հասկանալի էր, որ այն անցումային է:
Մենք սպասում էինք հունվարին, որպեսզի թարմացնենք կազմն ու բարձրացնենք մրցակցության մակարդակը: Մենք միասին էին վերլուծում իրավիճակը: Ես կստեմ, եթե ասեմ, որ հիասթափված չէի հեռացվելուս կապակցությամբ: Վստահ եմ, որ մենք կկարողանայինք ավելացնել մրցաշրջանի երկրորդ հատվածում»,- Մոնտելայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: