Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարծիք է հայտնել իր նախկին ակումբի մրցելույթների մասին, հաղորդում է The Sun-ը:
«Նրանք որակյալ ֆուտբոլ են ցուցադրում: Չեմ կարող ասել, թե այս թիմը որքանով է նման չեմպիոնական «Լեսթերին», բայց նրանց խաղը շատերին է դուր գալիս:
Վարդին առաջվա նման դիպուկ է: Նա ֆանտաստիկ հարձակվող է, ով չի թողնում պաշտպաններին թուլացնել զգոնությունը:
Կարծում եմ ՝ նրանք կարող են պայքարել երկրորդ տեղի համար: Համենայն դեպս, ես միայն ուրախ կլինեմ»,-ասել է Կանտեն:
Հիշեցնենք, որ «Լեսթերը»՝ 53 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջատարը՝ «Լիվերպուլն» է (82 միավոր):
Հավելենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով դաադարեցված է: