Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Լուիս Գարսիան գովաբանել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, տեղեկացնում է The Sun-ը:
«Կլոպը փոխել է տղաների մտածելակերպը: Նրանք վստահ են իրենց ուժերին և չեն վախենում ոչ մեկից: Նա իրական հաղթող է ու այդ ոգին փոխանցում է մյուսներին:
Վստահ եմ ՝ նրանք այս տարի կնվաճեն չեմպիոնի տիտղոսը: Սա «Լիվերպուլի» տարին է լինելու»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս առաջնությունում «Լիվերպուը» վաստակել է 82 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունը ժամանակավորապես դադարեցված է: