Կայացն Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները:
«Մոնակոն» սեփական հարկի անսպասելիորեն հեշտությամբ հաղթեց «Լիլին» (5:1): Հիշեցնենք, որ առաջնության առաջատարներից մեկը մի քանի օր առաջ Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկությունում ջախջախեց «Մոնակոին»:
Հետաքրքիր է, որ հյուրերը բացեցին հաշիվը, որից հետո տանտերերը ստանձնեցին խաղի վերահսկողությունը: Դուբլի հեղինակ դարձավ Բեն Յեդերը, ևս մեկական գնդակ խփեցին Ժելսոն Մարտինսը, Բալդե Կեյտան և Կամիլլ Գլիկը: Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: