Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Վալյադոլդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Երկու գոլերն էլ խփվեցին խաղի վերջում: 83-րդ րոպեին հաշիվը բացեց «Վալյադոլիդի» -ի խաղացող Սերխի Գվարդիոլան, բայց «Վալենսիան» կարողացավ վերականգնել հաշիվը արդեն մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակահատվածում: 94-րդ րոպեին գնդակը խփեց Մանու Վալյեխոն:
«Վալյադոլդը» վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 14-րդ տեղը, «Վալենսիան» ունի 28 միավոր և 7-րդ տեղում է: