«Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլան կարող է մոտ ապագայում փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է calciomercato-ն։
«Ինտերը» և «Յուվենտուսը» հետաքրքրություն են ցուցաբերում 19-ամյա ալբանացու նկատմամբ: Հաղորդվում է, որ «Վերոնան» պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ «Նապոլին» մտադիր է ձեռք բերել «Վերոնայի» երկու խաղացողներին: