«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հիշել է «Ոսկե գնդակի» մրցանակի շնորհման արարողությունը: Հոլանդացին հավակնում էր այդ մրցանակին, բայց փոքր-ինչ զիջեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին՝ ի վերջո դառնալով երկրորդը:
«Ես մի փոքր հիասթափված էի, որ չստացա «Ոսկե գնդակը»: Ինքս ինձ համար միանգամից որոշեցի, որ կմեկնեմ արարողությանը, և, ի վերջո, հիանալի երեկո էր: Ես դեռ համարում եմ մեծ ձեռքբերում, որ ես կանգնած էի աշխարհի լավագույն խաղացողների կողքին:
Երեկոյի ընթացքում ես խոսեցի Մեսսիի հետ: Դա ամենաերկար խոսակցությունը չէր, քանի որ նա առանձնապես անգլերենի չի տիրապետում: Այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ մենք հարգում ենք միմյանց», — հոլանդացու խոսքերն է մեջբերում Mirror- ը: