Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 23-ամյա Գրիգոր Աղեկյանի և 20-ամյա Աշոտ Քոչարյանի հետ:
Այս մասին հայտնում է կապանյան թիմի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Գրիգոր Աղեկյանը նախկինում հանդես է եկել «Ուրարտու», «Արցախ», բելառուսական «Իսլոչ» և Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբներում:
Աշոտ Քոչարյանը «Ուրարտուի» սան է, վերջին տարիներին հանդես է եկել «Փյունիկում»: