Իտալական Sky Sport-ի լրագրողներից մեկը հայտնել է, որ Ֆիորենտինան» առաջիկայում կհեռացնի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային:
Ըստ աղբյուրի, պատճառը՝ «գայլերից» կրած 1-4 հաշվով պարտությունն է: 17 խաղից հետո «մանուշակները» 17 միավորով 14-րդ հորիզոնականում են:
Մոնտելային փոխարինող հավանական թեկնածու Լուչիանո Սպալետին է: