Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է վերադառնալ աշխատանքի։ Նրա խոսքերով՝ նա պատրաստ է նոր մարտահրավերների։
«Ես հիմա հանգստանում եմ, լիցքավորվում եմ, որպեսզի պատրաստ լինեմ հաջորդ մարտահրավերներիս։ Կարևոր է միշտ պատրաստ լինելը, քանի որ չգիտես, թե երբ կգա այդ առաջարկը։
Ես սիրում եմ ԱՊԼ-ն, այնտեղ աշխատելը յուրահատուկ բան է ցանկացած մարզչի համար։ Բայց կան նաև այլ հետաքրքիր առաջնություններ ու թիմեր։ Բաց եմ նոր մարտահրավերների համար որտեղ էլ որ դա լինի»,-Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մաուրիսիո Պոչետինոն հեռացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինեց Ժոզե Մոուրինյուն։