«Ֆիորենտինայի» ղեկավարությունը պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
«Ակումբը ծավալուն վերլուծությունից և արդյունքների ամփոփումից հետո կայացրել է Մոնտելային պաշտոնանկ անելու որոշում:
Շնորհակալություն ենք հայտնում Վինչենցոյին և իր շտաբիբ հավատարմության և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի համար: Մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում:
Առաջիկա օրերին կհայտնենք նոր գլխավոր մարզչի անունը»,- գրված է հայտարարությունում:
45-ամյա մասնագետը «մանուշակների» մարզչական ղեկը ստանձնել էր ապրիլից:
Ա սերիայի 17 հանդիպումներից հետո «Ֆիորենտինան» 17 միավորով 14-րդ հորիզոնականում է: