Կառլո Անչելոտին նշանակվեց «Էվերթոնի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
60-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է 4.5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ վերջերս Անչելոտին հեռացել էր «Նապոլիից», իսկ «Էվերթոնը» պաշտոնանկ էր արել Մարկո Սիլվային:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում «Էվերթոնը» 16-րդ հորիզոնականում է: